Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի Անվտանգության խորհրդի
քարտուղար Արմեն Գրիգորյանի պնդումն առ այն, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը
հանձնել է Ադրբեջանին, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «ՌԻԱ
Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով
կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։
Կարասինն ընդգծել է, որ Գրիգորյանը պետք է ծանոթանա այս հարցի վերաբերյալ հայ քաղաքական գործիչների հայտարարություններին:
«Դա բացարձակապես չի համապատասխանում
իրականությանը: Պետք է դիմել հայ քաղաքական գործիչների՝ ներառյալ բարձրագույն
ղեկավարության, գրառումներին և ելույթներին: Դրանցում կան այդ հարցերի
պատասխանները: Այդ գրառումները հայտնի են, թող կարդա»,- ասել է Կարասինը: